-20%
Նորույթ

Geyser Allegro M

[արտիկուլ WP-ALLEGRO]

★★★★★
★★★★★
(0 / 0.00)   |   37

Հակադարձ օսմոսի ֆիլտր Geyser Allegro M (Գեյզեր Ալլեգրո Մ) հանքայնացմամբ (12 լ կուտակիչ բաք)

 

Geyser Allegro M ֆիլտրում կիրառվող հակադարձ օսմոսի տեխնոլոգիան հիմնված է ջրի զտման (ֆիլտրման) վրա՝ կիսաթափանցիկ թաղանթի (մեմբրանի) միջոցով: Մեմբրանի ծակոտիների չափսերն այնքան փոքր են, որ թույլ են տալիս անցնել միայն ջրի մոլեկուլներին: Խառնուրդների մեծ մասի, ինչպես նաև բակտերիաների և վիրուսների մոլեկուլների չափսերը զգալիորեն գերազանցում են ջրի մոլեկուլների չափսերը, այդ իսկ պատճառով դրանք չեն անցնում մեմբրանի միջով: Համակարգն աշխատում է մատակարարող ջրագծում առնվազն 3 մթն (ատմ․) ճնշման դեպքում: 

 

Լրակազմի մեջ մտնում է «Baskon» (Բասկոն) հանքայնացնիչը (փոխարինումը՝ 6 ամիսը 1 անգամ), որը հարստացնում է մաքրված ջուրը կալցիումի և մագնեզիումի օգտակար աղերով՝ հասցնելով ջրի կոշտության օպտիմալ մակարդակի (1–1,5 մգ-էկվ/լ): Երկու փականով ծորակն ապահովում է հանքանյութերով հարստացված (եթե ցանկանում եք խմել օգտակար միկրոէլեմենտներով հարուստ ջուր) կամ առանց դրանց ջրի մատակարարումը (թեյ, սուրճ պատրաստելու համար): Բացարձակ մաքուր ջրով պատրաստված ըմպելիքների համն անհամեմատ ավելի հարուստ է և բուրավետ: 

 

  • Մաքրված ջրի առավելագույն ծավալը՝ 7․5 լ 
  • Հատուկ փական՝ բաքում 4 մթն-ից բարձր ճնշման դեպքում ջուրը դեպի ջրահեռացում (դրենաժ) պարպելու համար 
  • Կոլբաների կրկնակի խտացում 
  • Դիմանում է մինչև 25 մթն ճնշման, առնվազն 100,000 հիդրոհարվածի ցիկլ: Փորձարկված է Ճշգրիտ մեխանիկայի ԳՀԻ-ում (НИИ Точной Механики): 
  • Միացման համար անհրաժեշտ ամբողջ լրակազմը ներառված է փաթեթում: 

 

GEYSER ALLEGRO M ՀԱԿԱԴԱՐՁ ՕՍՄՈՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՋՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ.


1.    Նախնական մաքրում (ջրի նախապատրաստում մեմբրանի ծառայության ժամկետն երկարաձգելու համար). 

  • 1-ին և 3-րդ աստիճաններ՝ PP 5 - 10SL նստվածքային փամփուշտներ (կարտրիջներ) — հեռացնում են մինչև 5 մկմ չափսի չլուծվող մասնիկները (ժանգ, կախույթներ) - 2 հատ: 
  • 2-րդ աստիճան՝ Geyser Mix Block 10 մկմ - 10SL կարտրիջ — պարունակում է կոկոսի կեղևի հիմքով բարձրորակ ակտիվացված ածուխ՝ «Կատալոն» իոնափոխանակային նյութի հավելմամբ: Արդյունավետորեն հեռացնում է ջրից քլորը, երկաթը, օրգանական և քլորօրգանական միացությունները, պեստիցիդները, նավթամթերքները և ֆենոլները - 1 հատ: Ռեսուրսը՝ 6 ամիս՝ կախված ջրի որակից: 


2.    Հակադարձ օսմոսային մեմբրան Geyser 1812-50 GPD — բոլոր տեսակի խառնուրդների, այդ թվում՝ բակտերիաների և վիրուսների հեռացում: Ռեսուրսը՝ 1–3 տարի (կախված ջրի որակից): 
3.    Ածխային հետֆիլտր (ակտիվացված ածուխ) — բարելավում է ջրի համային հատկանիշները: Ռեսուրսը՝ 12 ամիս: 
4.    Baskon հանքայնացնիչ — հարստացնում է զտված ջուրը միկրոէլեմենտներով: Ռեսուրսը՝ 6 ամիս: 

 

Համակարգ

Allegro

Կուտակիչ բաք

Պլաստիկե

Նախամաքրում

Ստանդարտ նախամաքրում՝ 2 հատ PP 5 կարտրիջ, 1 հատ Mix Block 10 մկմ կարտրիջ

Մեմբրան

50 GPD

Մեմբրանի արտադրողականություն

Մինչև 200 լ/օր

Մինչև 0.14 լ/րոպե

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

  • Ջրամաքրիչի իրանի արտաքին չափսերը հավաքված վիճակում (առանց կուտակիչ բաքի), ոչ ավել, մմ՝ 365x125x415 
  • Ջրի ջերմաստիճանը՝ ոչ ավել, քան 40 °C 
  • Արտադրողականությունը՝ մինչև 200 լ/օր 
  • Աշխատանքային ճնշումը՝ 3–7 մթն 
  • Կուտակիչ բաքի ծավալը՝ 12 լ (ջրի ծավալը կուտակիչ բաքում կազմում է դրա ընդհանուր ծավալի 40–70%-ը՝ կախված մատակարարող ջրագծի ճնշումից) 
  • Երաշխիքը՝ 3 տարի 
  • Ծառայության ժամկետը՝ 10 տարի 

 

 

31-12-2026
105000 ֏
85000 ֏

Ապրանքի մասին կարծիքներ չկան

Առնչվող ապրանքներ

-20%
Նորույթ
31-12-2026
50000 ֏
40000 ֏
X

Մուտք անձնական հաշիվ