Օգտվելու ընդհանուր պայմանները և դրույթներ

Պայմաններ և դրույթներ
Սույն պայմաններն ու դրույթները սահմանում և կարգավորում են «Էկովիտա» ՍՊԸ-ի www.ecovita.am կայքի միջոցով կատարված գնումների հետ կապված իրավական հարաբերությունները։ Կայքը նախատեսված է առցանց եղանակով ապրանքներ ձեռք բերելու համար։
Այցելելով www.ecovita.am կայք և օգտագործելով ցանկացած տեղեկատվություն կամ ներբեռնելով կայքից ցանկացած բովանդակություն, դուք՝ որպես օգտատեր կամ գնորդ, սույնով հաստատում եք, որ ծանոթացել եք պայմաններին և համաձայն եք դրանց հետ։
Ըստ սույն պայմանների՝ «Էկովիտա» ՍՊԸ-ն տրամադրում է գնումների հնարավորություն իր կայքի միջոցով և պարտավորվում է իրականացնել ապրանքների առաքում՝ համաձայն սահմանված կարգի։ Կայքում բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով (AMD)։

 

Անձնական տվյալներ
Կայքից կարելի է օգտվել առանց գրանցման։ Անձնական տվյալները հավաքագրվում են միայն այն դեպքում, երբ դուք դրանք ինքներդ եք տրամադրում։ Գրանցվելիս անհրաժեշտ է նշել ձեր անունը, բնակության հասցեն, էլ. փոստը և կոնտակտային տվյալները։

 

Իրավական կարգավորում
Օգտագործելով www.ecovita.am կայքը՝ Դուք համաձայնում եք, որ բոլոր իրավական հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Վեճերը փորձում են լուծվել կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնության չհասնելու դեպքում՝ ՀՀ իրավական ընթացակարգերի համաձայն։

 

Պատվեր և առաքում
Կայքի միջոցով գնված ապրանքներն ունեն երաշխիք՝ ըստ «Էկովիտա» ՍՊԸ-ի սահմանած կարգի։

 

Վճարման եղանակներ
Կայքում հասանելի են վճարման հետևյալ տարբերակները՝ բանկային քարտով կամ ապառիկ։ Պատվերը համարվում է հաստատված այն պահից, երբ օպերատորը կապ է հաստատում ձեզ հետ և հաստատում պատվերը։

 

Առաքման պայմաններ
Կայքի միջոցով գնված ապրանքների առաքումն իրականացվում է միայն ՀՀ տարածքում։


Ստանդարտ ժամկետներ՝

Առաքումը կատարվում է ամեն օր՝ 10:00-ից 21:00-ն։


Ապրանքը հանձնվում է Գնորդին կամ, Գնորդի հայեցողությամբ, նշանակված անձին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում նշված հասցեում, բացառությամբ առցանց վճարման դեպքերի։ Ապրանքի հանձնումը իրականացվում է գնորդի և առաքիչի կողմից ստորագրված առաքման և ընդունման ակտով։ Առաքման ժամանակ իրականացվում է ապրանքի զննում գնորդի կողմից, և հայտնաբերված թերությունների դեպքում գնորդը կարող է հրաժարվել ապրանքից կամ պահանջել նորը։ Հակառակ դեպքում, հանձնման ակտում նշվում է, որ ապրանքը ստացվել է անվնաս, առանց թերությունների։
Անձը հաստատելու նպատակով առաքման պահին ստացողից կարող է պահանջվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Իրավաբանական անձանց դեպքում ակտը ստորագրվում է լիազորված աշխատակցի կողմից և կնքվում է կազմակերպության կնիքով։

 

Վերադարձի պայմաններ
Գնորդը կարող է վերադարձնել ապրանքը 14 օրվա ընթացքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե՝

Վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապրանքը ամբողջական է և իր փաթեթավորմամբ։ Օգտագործված կամ վնասված ապրանքը վերադարձի ենթակա չէ։


Վերադարձի առաքման ծախսերը կատարվում են գնորդի հաշվին։

X

Մուտք անձնական հաշիվ